Բացել լրահոսը Փակել լրահոսը
48921894_2357999804270859_4852216719717957632_n
A A
Պաշտոնական

Ստեփանակերտի քաղաքապետարանը հրավիրում է մասնակցելու տոնածառի լույսերի վառման արարողությանը

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ բոլորին հրավիրելով Ս. Շահումյանի անվան Օղակաձև պուրակ՝ տոնածառի լույսերի վառման արարողությանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ, չնայած շրջափակման հետևանքով ստեղծված բազում անհարմարություններին, Ստեփանակերտի քաղաքապետարանը որոշել է մեր երեխաներին չզրկել ամանորյա տրամադրությունից: Ուստի, դեկտեմբերի 23-ին ժամը 18:00-ին հրավիրում ենք բոլորիդ Ս. Շահումյանի անվան Օղակաձև պուրակ՝ մասնակցելու տոնածառի լույսերի վառման արարողությանը: Նախատեսվում է նաև մանուկների մասնակցությամբ հետաքրքիր ծրագիր… Սիրով կսպասենք»,-նշված է հայտարարության մեջ: