
Կայացել է Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստ
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի հերթական ընդլայնված նիստը։ Նիստին մասնակցել են նաև պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Նիստի մասնակիցներին ողջունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։
Պաշտպանը տեղեկացրել է, որ տարվա ընթացքում Կանխարգելման ազգային մեխանիզմը ի թիվս այլ հաստատությունների, մշտադիտարկել է 3 խոշոր հոգեբուժական հաստատություն՝ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ը և ՀՀ առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոնը, ինչպես նաև 3 քրեակատարողական հիմնարկներ՝ «Աբովյան», «Արմավիր», «Գորիս» ։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ