Բացել լրահոսը Փակել լրահոսը
roads
A A
Պաշտոնական

Ուշադրություն՝ ճանապարհներին սպասվում է մերկասառույց

Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված՝ Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ: 

Մարզերի առանձին շրջաններում այսօր ցերեկը սպասվում են տեղումներ և մառախուղ: Դեկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 21-26-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ին, 24-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։