Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուսաստանի հայտարարությունը, մեղմ ասած, նախընտրելի հայտարարություն չէր. Արտակ Բեգլարյան (տեսանյութ)

Ես Հայաստանի համար դիվանագիտական հաջողություն եմ համարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այդ քննարկումը, պետք է սպասել հայտարարության տեքստին, որպեսզի գնահատական տանք։ Այս մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցած նիստին։

Բեգլարյանը նշում է, որ ԱԽ նիստում Ռուսաստանի ներկայացուցչի հնչեցրած հայտարարությունը, մեղմ ասած, նախընտրելի չէր․ «Դա արդեն իրենք պետք է մեկնաբանեն, թե ինչու են այդպիսի հայտարարություն արել»։

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ անժամկետ նստացույց սկսած Բեգլարյանը հույս հայտնեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում Լաչինի վերաբերյալ ընդունվող հայտարարության տեքստը, ընդհանուր առմամբ, արտացոլելու է երեկվա հայտարարությունների հիմնական ուղերձները․ «Հայտարարության տեքստից հետո չի նշանակում, որ այս հաջողությունը ունեցանք ու վերջ, պետք է շարունակել աշխատանքը և այս հաջողությունը դարձնել հաղթանակ»։

Հարցին, թե արդյոք Բեգլարյանը կդադարեցնի՞ նստացույցը, երբ հայտարարությունը ընդունվի, պաշտոնյան պատասխանեց․ «Ես հայտարարել եմ, որ նստացույցի նպատակը  շրջափակման վերացումն է։ Պետք է բավարար հիմքեր ունենանք նստացույցը դադարեցելու կամ ավելի արդյունավետ միջոց գտնենք նստացույցը դադարեցնելու համար։ Եթե ավելի արդյունավետ միջոց չգտնենք և շարունակվի շրջափակումը, ապա ես դադարեցնելու եմ նստացույցը»։

Մանրամասները՝ տեսանյութում։