A
A
8 օր անց 39-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացավ
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 12-ին, ժամը 21.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 39-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեկտեմբերի 20-ին վրաերթի ենթարկված 39-ամյա Ա. Մելքոնյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է նախաքննություն՝ հայտնում է Ոստիկանությունը։