Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության համար կենսական ծառայությունները դադարեցնելու ցանկացած փորձ անընդունելի է. ԱՄՆ ներկայացուցչի ելույթը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ԱՄՆ-ի ներկայացուցիչը, դեսպան Ռոբերտ Վուդը կոչ արեց Ադրբեջանի կառավարությանը և անվտանգության համար մնացած պատասխանատուներին վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:
«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքի օգտագործման շարունակական խոչընդոտմամբ և այս իրավիճակի հետևանքով աճող մարդասիրական խնդիրներով,- ասաց նա,- Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության համար կենսական ծառայությունները դադարեցնելու ցանկացած փորձ անընդունելի է։ Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել բոլոր կողմերին դրսևորել զսպվածություն, անհապաղ դադարեցնել խաղաղ գործընթացը խաթարող յուրաքանչյուր գործողություն և պահպանել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները: Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությւոնները պետք է կարգավորվեն խաղաղ բանակցությունների միջոցով։ Բանակցությունները տեւական խաղաղության հասնելու միակ ճանապարհն են: Միջազգային հանրությունը պետք է կատարի ջանքերի իր մասնաբաժինը և շարունակի ներգրավված լինել դիվանագիտական ճանապարհով կայուն խաղաղություն հաստատելու ջանքերում: Ժամանակը ցույց տվեց, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ միակողմանի կամ ռազմական լուծում»:
Ըստ նրա՝ ԱՄՆ -ը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը երկկողմ, եռակողմ ձևաչափերով՝ համակարգելով աշխատանքը գործընկերների հետ, ինչպիսիք են ԵՄ-ը և ԵԱՀԿ-ը՝ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար՝ միջազգային իրավունքի՝ ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմքով: