Բացել լրահոսը Փակել լրահոսը
002
A A
Սպորտ

Արգենտինայում այսօր հանգստյան օր է. ֆուտբոլի հավաքականը ժամանել է հայրենիք

Արգենտինայի կառավարությունը դեկտեմբերի 20-ը հանգստյան օր է հայտարարել: Ինչպես տեղեկացրել են երկրի նախագահի աշխատակազմից, այդ օրը հայրենիք է վերադառնալու ֆուտբոլի ազգային թիմը, որը վերջերս Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում դարձել է չեմպիոն: Նման որոշում կայացվել է այն բանի համար, որպեսզի բոլոր ցանկացողները հնարավորություն ունենան դիմավորելու և նշելու հավաքականի այդ հաղթանակը:

Արգենտինայի հավաքականն արդեն ժամանել է Բունենոս Այրես և պատրաստվում է հաղթական շքերթին:

Հիշեցնենք, որ Արգենտինայի ֆուտբոլի հավաքականը երրորդ անգամ է տիրել աշխարհի գավաթին: Թիմն առաջին անգամ չեմպիոն հռչակվել էր 1978 թվականին, երբ իր մոտ էր անցկացրել աշխարհի առաջնությունը, իսկ երկրորդ անգամ հաղթել էր 1986 թվականին, Մեքսիկայում, երբ թիմի կազմում փայլատակում էր Դիեգո Մարադոնան: