Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նազիկ Ավդալյանի 5-րդ ոսկե մեդալը

Սպորտ
77a89209e4805df2fc3fd432882d2ddf

Նազիկ Ավդալյանը 5-րդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը:

Այսօր Երեւանում մեկնարկած ծանրամարտի հանրապետական առաջնությունում աշխարհի չեմպիոնուհին չնայած թեթեւակի վնասվածքին, բարձրացավ մրցահարթակ եւ հերթական անգամ ապացուցեց իր բարձր կարգը` գրավելով առաջին տեղը:

«Անցած տարի ստացած վնասվածքից եւ վիրահատությունից հետո մոտ 8 ամիս ստիպված էի բաց թողնել բոլոր մրցաշարերը: Այդ իսկ պատճառով, չնայած թեթեւակի վնասվածքիս, որոշեցի մասնակցել Հայաստանի առաջնությանը, որպեսզի ստուգեի, թե արդյոք պատրաստ եմ վերադառնալ մրցահարթակ, հաղթահարել հոգեբանական արգելքը, եւ վերջապես զգալ ծանրաձողի ծանրությունը: Ցածր արդյունքներ ցույց տվեցի, սակայն գոհ եմ դրանից: Ավելին անել չէի կարող», - մրցումների ավարտից հետո «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց Հայաստանի հնգակի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը:

Հավելենք, որ նա հանդես եկավ 69 կգ, այլ ոչ թե իր ավանդական 75 կգ քաշային կարգում, քանի որ վիրահատությունից հետո դեռ չի հասցրել վերականգնել սովորական քաշը:

2011 թ Հայաստանի ծանրամարտի չեմպիոնները
Կանայք
48 կգ` Մարգարիտա Ղազարյան - 94 կգ երկամարտում
53 կգ` Իզաբելա Յայլյան - 163 կգ
58 կգ` Էլեն Գրիգորյան - 202 կգ
63 կգ` Քրիստինե Պետրոսյան - 180 կգ
69 կգ` Նազիկ Ավդալյան - 190 կգ
75 կգ` Մելինե Դալուզյան - 240 կգ
+75 կգ` Նաիրա Հարությունյան - 210 կգ

Տղամարդիկ
56 կգ` Ժորժ Եղիկյան - 225 կգ