Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աննա Վարդապետյան
A A
Պաշտոնական

Դատախազը Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնողին «նկատողություն» է նշանակել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ դեկտեմբերի 19-ի հրամանով՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությանում (նախկինում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությանում) ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Կարգապահական վարույթի շրջանակում հաստատվել է, որ Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազը (նախկինում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ), առանց հարգելի պատճառի, պարբերաբար բացակայել է դատական նիստերից, իսկ իր մասնակցությամբ առաջին դատական նիստին ներկայացել է առանց գործի նյութերին ծանոթանալու, ինչի պատճառով դատական նիստը հետաձգվել է:

Գլխավոր դատախազություն