Բացել լրահոսը Փակել լրահոսը
dfae69fcc2a1e6442ffa93fd2b0fbeda
A A
Հասարակություն

Երևանի փողոցներից մեկում քաղաքացին հանկարծամահ է եղել․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը՝ ժամը 09։10-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց են մոտենում մի քանի քաղաքացի ու հայտնում, որ Մաշտոց պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է։

Ցավոք, պարզվում է, որ նա հանկարծամահ է եղել։

Ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ մահացածը 64-ամյա Գևորգ Պ․-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։  Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։