
A
A
9,9 միլիոն դոլար՝ Հայաստանի արդարադատության ոլորտին
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ ՄԶԳ-ն սկսում է նոր ծրագիր՝ աջակցելու Հայաստանի արդարադատության ոլորտին.
9,9 միլիոն դոլար բյուջեով, 5 տարի տևողությամբ այս ծրագիրը կաջակցի Հայաստանի կառավարությանը՝ ունենալու արդար և անկողմնակալ արդարադատության համակարգ՝ նպաստելով դատական անաչառության, արդյունավետության և անկախության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:
«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ Աջակցություն Արդարադատության ոլորտին ծրագիրը պատրաստ է օգնել Հայաստանին լուծելու դատական համակարգին առնչվող մի շարք խնդիրներ, ինչպիսիք են դատական գործերի կառավարման ոչ արդյունավետ համակարգը, դատական գործերի կուտակումների աճը և դատարանների որոշումների թափանցիկության ոչ բավարար մակարդակը։
Վերոնշյալ խնդիրները բացասաբար են ազդում դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության վրա։ Վերջերս իրականացված հարցումների համաձայն՝ բնակչության 50%-ը կարծում է, որ դատարանները անկախ չեն, իսկ 29%-ը ցանկանում է հիմնարար բարելավումներ դատական համակարգի ներսում»,- միջոցառմանն իր ելությում նշեց ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հանձնառու է աջակցել Հայաստանին՝ ստեղծելու առավել ժողովրդավար և տնտեսապես կայուն երկիր` հայտնում է Միջազգային զարգացման գործակալությունը։