Բացել լրահոսը Փակել լրահոսը
exams
A A
Պաշտոնական

Հայտնի են հունվարին անցկացվելիք 12-րդ դասարանցիների պետական ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է 2022-2023 ուսումնական տարվա հունվար ամսին անցկացվելիք 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը:

Ըստ այդմ՝ քննությունները տեղի կունենան.

․ հունվարի 10-ին՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից,

․ հունվարի 11-ին՝ «Մաթեմատիկա» առարկայից,

․ հունվարի 12-ին՝ «Հայոց պատմություն» առարկայից: