Բացել լրահոսը Փակել լրահոսը
061220221
A A
Պաշտոնական

Արմավիրի մարզը նոր դատախազ ունի

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեկտեմբերի 16-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

Մասնավորապես՝

· Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սարգիս Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

· Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահան Սարգսյանը փոխադրվել և նշանակվել է Արմավիրի մարզի դատախազ:

Գլխավոր դատախազություն