A
A
Սանահնասարում արշալույսները խաղաղ չեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼոռու Սանահին գյուղի ամառանոցը, որ Արղության իշխանների երբեմնի ագարակատեղին է եղել, Մադան-Ջիլիզա ճանապարհի հարեւանությամբ է գտնվում։ Անասնապահությամբ զբաղվելու պայմաններն այստեղ օր օրի դժավարանում են, ինչից սարվորները վրդովվում ու հաճախ այս կամ այն խնդրի պատճառով միմյանց հետ են գժտվում։
Մեկի շները մյուսի հոտին են վնասում, երրորդն էլ դժգոհում է ջրի պակասից։ Տարիների հետ խնդիրներն այնքան են շատացել, որ փակվող դռները գնալով ավելանում են։
Բայց չնայած դժվարություններ, կան մարդիկ, որ այստեղից հեռանալու մտադրություն չունեն։ Դեռ ավելին՝ պատրաստվում են սարի մետաղական իրենց տնակը քարե կացարանով փոխարինել, այսինքն՝ տուն կառուցել։
Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում