Բացել լրահոսը Փակել լրահոսը
86299_b
A A
Պաշտոնական

«Մեղրու սար» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
«Մեղրու սար» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։