Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Քարաբերդը պահողները (տեսանյութ)

Լոռու մարզի Քարաբերդ գյուղը մարզկենտրոն Վանաձորից դեպի Ալավերդի 15 կմ հեռավորության վրա է՝ մայրուղու ձախակողմյան հատվածում։ Արդեն մեկ տարի գյուղը որպես վարչական միավոր Փամբակ համայնքի կազմում է։

Երբեմնի մարդաշատ գյուղի տներից այժմ 5-6-ն են բնակեցված․ երիտասարդ ընտանիքները հեռացել են Քարաբերդից։ Այստեղ մանկապարտեզ, դպրոց, մշակույթի տուն, բուժկետ, խանութ չկան։

Տեղի հատուկենտ ապրողները, սակայն, կպած են իրենց հողից։ Անասնապահությամբ են զբաղվում, հող մշակում և օգնում իրենց ընտանիքների՝ քաղաք տեղափոխված երիտասարդ անդամներին։