
A
A
Ադրբեջանի այս քայլը ցեղասպանության դրսևորում է․ Արամ Ա կաթողիկոս
Աջակցիր «Ա1+»-ինԱրամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը միջազգային համայնքին կոչ է արել հնարավոր բոլոր միջոցներով միջամտել, որպեսզի Ադրբեջանի կողմից փակված Լաչինի միջանցքը, որը Արցախի ու Հայաստանի միջև միակն կապն է, վերաբացվի:
«Ադրբեջանի այս քայլը ցեղասպանության դրսևորում է, քանի որ այս պայմաններում արցախահայերը շուտով հիվանդության ու սովի համաճարակի մեջ կարող են հայտնվել: Հետևաբար, միջազգային համայնքն իրավունք չունի անտարբեր և լուռ մնալու մարդասիրական ու մարդկային հիմնական օրենքների և սկզբունքների խախտմանը»,- շեշտել է վեհափառ հայրապետը։