Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Քերըն Դոնֆրիդն ադրբեջանցի պաշտոնյայի հետ հանդիպմանը կպնդի Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը (տեսանյութ)

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հայտարարել է, որ Վաշինգտոնում գտնվող ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ հանդիպմանը կպնդի Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քերըն Դոնֆրիդն այս մասին ասել է՝ պատասխանելով ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստայի հարցին։  

Կոնգրեսական Կոստան նշել է, որ Քդրբեջանը փակել է արցախը Հայաստանին կապող ճանապարհը և հարցրել, թե ի՞նչ կոնկրետ քայլեր է Միացյալ Նահանգները  փորձել ձեռնարկել Արցախում ապրող հայերի համար, ևհետագա ի՞նչ քայլեր են նախատեսում ձեռնարկել՝ առանց վտանգելու արցախահայությանը։

Ի պատասխան Դոնֆրիդն ընդգծել է, որ  ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն անդրադարձել է  հարցին և ընդգծել, որ Լաչինի միջանցքի փակումը լուրջ մարդասիրական հետևանքներ ունի և խոչընդոտում է խաղաղ գործընթացին։ «Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք արել վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, և մենք հավատում ենք, որ այստեղ առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են»,- ասել է Դոնֆրիդը։

Այնուհետև Ջիմ Կոստան հետաքրքրվել է, թե  ո՞ւր են տարել բանակցությունները մեկ շաբաթ առաջ վերջին զրույցից հետո։ «Նրանք հանդիպել են 2 շաբաթ առաջ, որից հետո դուք քննարկումներ եք ունեցել, այնուհետև միջանցքը փակելու հետ կապված միջադեպը տեղի ունեցավ»,- նշել է կոնգրեսականը։

Ի պատասխան Դոնֆրիդը նշել է․ «Ես կարող եմ ասել, որ, ճակատագրի բերումով, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Վաշինգտոնում է, և ես հնարավորություն կունենամ սա անմիջապես նրա հետ քննարկել, և ես կշարունակեմ պնդել ազատ տեղաշարժի վերականգնման շուրջ»։