A
A
Անսպասելի ստուգայց
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ֆուտբոլիստները հանկարծակիի են եկել այսօր առավոտյան նախատեսված մարզման ժամանակ, քանի որ նրանց անսպասելի ստուգայցի են եկել ՈՒԵՖԱ-ի հակադոպինգային հանձնակատարները:
Վերջինները կամովին ընտրել են 10 խաղացողների, որոնք դոպինգ ստուգում են հանձնել: Նրանց տեսադաշտում հայտնվել են Դավիդ Վիլյան, Ժերարդ Պիկեն, Անդրես Ինյեստան, Ժեֆրան Սուարեսը, Պեդրո Ռոդրիգեսը, բրազիլացիներ Դանիել Ալվեշը, Մաքսվելը, հոլանդացի Իբրահիմ Աֆելայը, ֆրանսիացի Էրիկ Աբիդալը, արգենտինացի Գաբրիել Միլիտոն:
Իսկ ահա աշխարհի 2010 թ լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսին այդ պահին մարզվելիս է եղել վարժասարքերի վրա, այդ իսկ պատճառով դոպինգ ստուգման չի ենթարկվել: