Ադրբեջանը վնաս է պատճառում նաև իրեն․ 90-ականներին նման գործողությունը բերեց պատերազմի, իրենք պարտվեցին․ Քոչարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանը միջանցք փակելով՝ հրահրում է պատերազմ․ այս կարծիքին է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը․ «Մենք պատերազմ չենք ուզում։ Եթե իրենք 1990-ականներին գնային խաղաղության ճանապարհով, ո՛չ Հադրութում կսկսվեին այդ գործողությունները, ո՛չ Սումգայիթում: Նման գործողությունները բերեցին պատերազմի»։
Քոչարյանը նշում է, որ Հայաստանի օրակարգը խաղաղությունն է, իսկ Ադրբեջանը նման քայլերով ընկալելի է դարձնում այն թեման, որ Ղարաբաղի հարցը փակված չէ։
Ինչ վերաբերվում է խորհրդարանական ընդդիմության հետ անհամաձայնությանը՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց․ «Ու՞ր գնացին ընդդիմադիրները, գնացին խրամատ փորելու, այստեղի խրամատը չաշխատեց։ Շշեր նետեցին, պարզվեց, որ նռնակ նետել չգիտեն։ Հիմա գնացել են կառավարության դեմ, բա հո չէ՞ին գնալու Ստեփանակերտում ապրեին»։
Մանրամասները՝ տեսանյութում։