Բացել լրահոսը Փակել լրահոսը
034d0000-0aff-0242-05e1-08daddb4b62d_cx4_cy6_cw91_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Մեկնարկել է Թուրքմենստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների անդրանիկ գագաթնաժողովը․ «Ազատություն»

Թուրքմենստանում՝ Թուրքմենբաշի ավանի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում մեկնարկել է Թուրքմենստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Սերդար Բերդիմուխամեդովի, Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի գագաթնաժողովը: Գրում է «Ազատություն»-ը։ 

«Երեք նախագահների հանդիպման օրակարգում առևտրի, տնտեսության, վառելիքի, էներգետիկայի, տրանսպորտի և կապի ոլորտներում եռակողմ փոխգործության զարգացումն է»,- ասվում է «Թուրքմենիստան. Ոսկե դար» լրատվական կայքի տարածած հաղորդագրությունում:

Այս ձևաչափով հանդիպումն առաջինն է երեք երկրների համատեղ միջոցառումների պատմության ընթացքում: