Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լաչին-փակ
A A
Հասարակություն

Փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները․ տեղեկատավական շտաբ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները: Հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։
 
Ստեփանակերտի և հանրապետության այլ բնակավայրերի հետ կապի բացակայությունը կարող է հումանիտար ճգնաժամի պատճառ հանդիսանալ այդ բնակավայրերում: Ճանապարհի փակման պատճառով սննդամթերքի, մասնավորապես, հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը դեպի տվյալ բնակավայրեր Արցախից չի իրականացվում:
 
Շուշիի շրջանի վարչակազմը, ԱՀ օպերատիվ շտաբի հրահանգով, պահպանում է կապը համայնքների հետ և կատարվում են հնարավոր բոլոր գործողությունները այդ համայնքների հրատապ կարիքների բավարարման նպատակով: