A
A
«120 հազարից ավել քաղաքացի փաստացի շրջափակված գերության մեջ է, բայց Արցախը միասնական է, վճռական»
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆբ-ի իր էջում գրել է․
Այսօր առավոտյան 10:30-ից Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակ է Ադրբեջանի կողմից:
Շարունակական կապի մեջ եմ Արցախի իշխանությունների, Մարդու իրավունքների պաշտպանի, ճանապարհին մնացած հայաստանցի և արցախցի մեր հայրենակիցների հետ:
Քիչ առաջ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ կրկին խոսեցի, ով վստահեցրեց, որ անզիջում են և Ադրբեջանի որեւէ պահանջ չեն կատարելու: Չնայած, որ այս պահի դրությամբ 120 հազարից ավել քաղաքացի փաստացի շրջափակված գերության մեջ է, բայց Արցախը միասնական է, վճռական՝ ապրելու իր հողում, իր հայրենիքում:
Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: