A
A
78-ամյա կնոջը խեղդամահ էր արել քրոջ 25-ամյա թոռը․ սպանությունը բացահայտվեց
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 12-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժին շտապօգնության խմբի կողմից ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում սպանություն է կատարվել:
Նշված հասցե մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 04.00-ի սահմաններում 78-ամյա կնոջը ննջասենյակում խեղդամահ էր արել քրոջ 25-ամյա թոռը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 25-ամյա երիտասարդը Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, սպանություն կատարելու հինավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին՝ հայտնում է Ոստիկանությունը։