
A
A
Սպասվում են տեղումներ և մառախուղ. ջերմաստիճանը կբարձրանա
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում այսօր երեկոյան ժամերին, դեկտեմբերի 13-ին սպասվում են տեղումներ և մառախուղ: Դեկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր երեկոյան ժամերին, դեկտեմբերի 13-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն:
Դեկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև։ Հայաստանի և Արցախի առաջիկա 5 օրվա եղանակային և հելիոերկրաֆիզիկական կանխատեսումներին ծանոթացեք այստեղ