Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Մանկական Եվրատեսիլում հաղթեց Ֆրանսիան (տեսանյութ)

Մանկական Եվրատեսիլում հաղթեց Ֆրանսիան, Հայաստանը երկրորդն է, Վրաստանը` երրորդը։  Երեւանում կայացած 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն   հաղթեց  Oh Mama երգով։ Հայաստանի պատվիրակ Նարեն Dance երգով զբաղեցրեց  երկրորդ հորիզոնականը:  Հաղթողը որոշվեց ժյուրիի եւ առցանց քվեարկության արդյունքում։

 Ըստ մրցույթի քվեարկության կարգի՝ մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր ձայն տալ նաև իր պատվիրակին: Քվեարկությունը մեկնարկել էր դեկտեմբերի 9-ից jesc.tv կայքում, որտեղ հնարավոր էր դիտել բոլոր  մասնակիցների ելույթների նախնական տարբերակները:

Քվեարկությունն ավարտվեց մրցույթի օրը՝ շոուից անմիջապես առաջ: Այն վերսկսվեց մրցույթի ընթացքում՝ բոլոր ելույթներից հետո: 

Ի դեպ, «Մանկական Եվրատեսիլի» կայքը հարյուր հազարով քվեներ է ստացել և այդ պատճառով քվեարկելիս որոշ դժվարություններ են առաջացել: