A
A
Իտալական չորս համալսարաններ ներգրավված են հայագիտական նախագծում
Աջակցիր «Ա1+»-ին«Armeniaca. հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ամսագրի» առցանց ձևաչափի մեկնարկը տրված է Վենետիկի Կա՛Ֆոսկարի հրատարակչության կողմից։
Իտալական չորս համալսարանների ներկայացուցիչներ, որտեղ ներկայումս հայագիտությունն առկա է ուսումնական ծրագրում (Բոլոնյա, Ֆլորենցիա, Պիզա և Վենետիկ), ներգրավվել են այս նախագծի իրականացման հարցում:
Այս նախաձեռնությունն ակադեմիական շրջանակներում էլեկտրոնային ամսագրերի անընդհատ տարածման արդյունք է և հայագիտության համար ևս նման գիտական գործիք ստեղծելու նպատակ է հետապնդում։
Այն բաց է հայագիտական ուսումնասիրությունների բոլոր հիմնական ոլորտների համար (հնագիտություն, արվեստ, բանասիրություն, գրականություն, լեզվաբանություն, պատմություն) և ներկայացնում է հոդվածներ անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով: