Բացել լրահոսը Փակել լրահոսը
86182_b (1)
A A
Պաշտոնական

Հրդեհ՝ Երևանում․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ․ թարմացված (տեսանյութ)

Դեկտեմբերի 11-ին, ժամը 10:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դոդոխյան փողոցի թիվ 47 շենքի մոտակայքում հրդեհ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների այրվում են պլաստմասսայե արկղեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:44-ին, մարվել՝ 11:15-ին: