Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ-ղազախական ստուգարքներ

Սպորտ
7221ff5a618b3242dd87b906234b7251

Հայաստանի ֆուտբոլային թիմերը հերթական ստուգողական խաղերն անցկացրին արտասահմանյան մրցակիցների հետ:

2010 թ փոխչեմպիոն Երեւանի «Բանանցը» ուսումնամարզումային հավաքի վերջին խաղում 1:2 հաշվով պարտվեց Ղազախստանի բարձրագույն խմբում հանդես եկող Աստանայի «Լոկոմոտիվին»: Երեւանի «Միկան» նվազագույն հաշվով զիջեց Ռուսաստանի 2-րդ խմբի ներկայացուցիչ Կուրսկի «Ավանգարդին»` 0:1:

Ուսհավաքը հաղթանակով ավարտեց Երեւանի «Ուլիսը», որը իր վերջին ստուգողական խաղում առավելության հասավ ղազախական «Ժետիսուի» նկատմամբ` 1:0: Իսկ ահա Երեւանի «Փյունիկը», որը նոր է մեկնել Անթալիա, իր անդրանիկ մրցախաղում ոչ-ոքի` 2:2 խաղաց ղազախական «Կայրաթի» հետ: Հայաստանի բազմակի չեմպիոնին պարտությունից փրկեց Գեւորգ Ղազարյանը, որը երկու գոլ խփեց հանդիպման 88-րդ եւ ... 91-րդ րոպեին:

Հավելենք, որ «Փյունիկը» իր հաջորդ ստուգողական խաղը կանցկացնի փետվարի 26-ին, Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկ Կրասնոդարի «Կուբանի» հետ: