Բացել լրահոսը Փակել լրահոսը
317082428_459685963019445_3424670992718445150_n
A A
Պաշտոնական

Հանդիպումներ ձկնորսների հետ, իրականացվել են լողամիջոցների, որսագործիքների դուրս բերման աշխատանքներ

ՀՀ ՇՄՆ-ն հայտնում է․
 
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակներում՝ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիսի, Նորատուսի մասնաճյուղերի, հատուկ նշանակության ջոկատի, ինչպես նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի և Գավառի համայնքային ոստիկանության հետ համատեղ Վարդենիսի և Նորատուսի ջրային տարածքնեում իրականացրել են ձկների ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորության վերաբերյալ բացատրական աշխատանքներ բնակչության լայն խավերի շրջանակներում, կազմակերպվել և իրականացվել են հանդիպումներ ձկնորսների հետ, իրականացվել են լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ:
 
Միջոցառումները կրում են շարունակական բնույթ: