Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը կրկին հաղթեց

Սպորտ
9f461bc600261e50ca48897c80432148

Հայաստանի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Քաթարում մեկնարկած շախմատի կանանց Գրան պրիի խաղարկության 6-րդ փուլում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ:

 

Այսաօր կայացած 2-րդ տուրում նա սպիտակներով մրցեց հայտնի գրոսմայստեր Մայա Չիբուրդանիձեի հետ: Անչափ լարված եւ երկարատեւ պայքարից հետո, 74-րդ քայլին, մեր առաջատար շախմատիստուհին աշխարհի նախկին չեմպիոնուհուն ստիպեց կանգնեցնել ժամացույցի սլաքը եւ անձնատուր լինել:

 

Այս հաղթանակից հետո Էլինա Դանիելյանը վաստակեց 2 միավոր եւ վրացուհի Նանա Ձագնիձեի հետ սկսեց գլխավորել աղյուսակը: Վերջինս առավելության հասավ մոնղոլուհի Բատույագ Մունգունթուլի նկատմամբ: Նրանց հաջորդում են 7 շախմատիստուհիներ, որոնք ունեն 1-ական միավոր:

 

Լիլիթ Մկրտչյան - Անտոանետա Ստեֆանովա մրցավեճը նույնպես անցավ համառ պայքարում: Մեր շախմատիստուհին անհաջող անցկացրեց պարտիայի վերջնամասը, կորցրեց բոլոր զինվորները, իսկ 79-րդ քայլից հետո մրցակցին շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ:

 

Լիլիթ Մկրտչյանը 0,5 միավորով բաժանում է 10-11-րդ տեղերը: Աղյուսակը եզրափակում է Մայա Չիբուրդանիձեն, որը դեռ միավոր չի վաստակել:

 

Վաղը կայանալիք 3-րդ տուրում Էլինա Դանիելյանը կհանդիպի Բատույագ Մունգունթուլի հետ: Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը կլինի ֆրանսուհի Մարի Սեբագը, որն այս տուրում հաղթեց չինուհի Սյու Յուհուային: