Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մասիս Մայիլյան
A A
Քաղաքականություն

Բաքուն բացեիբաց հայտարարում է, որ Արցախի ժողովրդի անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծման մասին խոսք անգամ լինել չի կարող․ Մայիլյան

Արցախի նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ադրբեջանական կողմը հերթական անգամ հրապարակայնորեն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների իրավունքների և անվտանգության հարցերը չի պատրաստվում քննարկել ոչ Հայաստանի, ոչ էլ այլ պետությունների և կազմակերպությունների հետ։

Պաշտոնական Բաքուն բացեիբաց հայտարարում է, որ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հետ կապված միջազգային մեխանիզմների ստեղծման մասին խոսք անգամ լինել չի կարող։

Ադրբեջանի իշխանությունների հնչեցրած հայտարարությունները բավարար հիմք են հանդիսանում Հայաստանի և այլ երկրների համար, որոնք շահագրգռված են Արցախի և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի իրական անվտանգությամբ, որպեսզի գործարկեն հակամարտության համապարփակ կարգավորման «երկրորդ ուղին», այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին զուգահեռ կատարել ակտիվ և նպատակաուղղված աշխատանք Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ։

Նոր զուգահեռ գործընթացը կդառնա Ադրբեջանի կողմից նախապատրաստվող ագրեսիայի միջազգային զսպման արդյունավետ միջոց և հնարավորություն կտա կանխելու Արցախի բնիկ հայկական բնակչության ցեղասպանությունը և նոր էթնիկական զտումները»։