Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+stadion 9.12.
A A
Սպորտ

Ինչո՞ւ են 2022թ ֆուտբոլի աշխարհի առաջնության մարզադաշտը սկսել ապամոնտաժել

Քաթարում սկսվել է «974» մարզադաշտի ապամոնտաժումը, որն 2022 թվականի աշխարհի առաջնության խաղերն ընդունած 8 մարզադաշտերից մեկն է։

Ինչպես տեղեկացմում են տեղի լրատվամիջոցները, արդեն չորեքշաբթի սկսվել են ապամոնտաժել մարզադաշտը շրջապատող կառույցները՝ պարագծով հեռացնելով մրցաշարի տարբերանշաններով պաստառները։ Երկրպագուները դեռևս գալիս են մարզադաշտ՝ խաղադաշտում լուսանկարվելու համար։

Հարկ է նշել, որ «974» մարզադաշտը, որը գտնվում էր Դոհայի օդանավակայանից 5 կմ հեռավորության վրա, կառուցվել է 974 բեռնարկղերից, որը խորհրդանշում է Քաթարի միջազգային հեռախոսահամարը; Այն ընդունել է աշխարհի առաջնության 7 հանդիպում: