
A
A
Թուրքիան ռուսական գազի գնի համար 25% զեղչ կպահանջի. Bloomberg
Աջակցիր «Ա1+»-ինԱնկարան Մոսկվայից ռուսական գազի գնի համար 25% զեղջ կպահանջի: Այս մասին Ermenihaber-ի փոխանցմամբ գրել է ամերիկյան Bloomberg գործակալությունը:
Հաղորդվում է, որ այս թեման քննարկվելու է դեկտեմբերի 9-ին Անկարայում ռուսական պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում:
Ըստ ամերիկյան գործակալության՝ Ռուսաստանի հետ գործարքը կարող է թուլացնել ճնշումը լիրայի վրա, որը վերջին տարվա վատագույն արժույթներից մեկն է, և օգնել նախագահ Ռեջեփ Էրդողանին խուսափել էներգակիրների գների բարձրացումից հաջորդ տարվա ընտրություններին առաջ: