Բացել լրահոսը Փակել լրահոսը
ինքնաձիգից կրակոց 86814
A A
Հասարակություն

Կրակոցներ Երևանում․ 2 մարդ հրազենային վնասվածքներով տարվել է հիվանդանոց․ shamshyan.com

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը՝ ժամը 08։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն այս պահին գտնվում են վիրահատարանում և իվիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ 

Պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բնակչներ 47-ամյա Կարեն Ս․-ն, ով ստացել է աջ ազդրի վերին երրորդական  հրազենային վիրավորում, և 45-ամյա Արմեն Կ․-ն, ով ստացել է ձախ ստորին հրազենային վիրավորում։ Այս պահին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ու նրանց միացած ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները պարզում են՝ որտեղ և ինչ հանգամանքներում են նշված անձինք հրազենային վիրավորումներ ստացել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։