Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սերգեյ Վերշինին
A A
Քաղաքականություն

Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմագործողության ֆոնին Ստամբուլ է մեկնում ՌԴ փոխարտգործնախարարը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը մեկնում է Թուրքիա։ Օրակարգում ընդգրկված են Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները՝ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում ցամաքային ռազմական գործողություններ սկսելու համատեքստում, ինչպես նաև թուրք-սիրիական երկկողմ հարաբերությունները։

Նշվում է, որ Վերշինինը Ստամբուլում կլինի դեկտեմբերի 8-ի երեկոյան՝ փոխանցում է Ermenihaber-ը։

 

Հիշեցնենք, որ Թուրքիան հերթական անգամ Սիրիայի ինքնիշխան տարածքում մեկ ամիս առաջ սկսել էր «Մագիլ-թուր» անվամբ ռազմաօդային գործողությունը։ Թուրքիայի նախագահ Էրդողանը չէր բացառել, որ միայն օդային հարվածներով չեն սահմանափակվի:

Ստամբուլում տեղի ունեցած ուժեղ  պայթյունից հետո Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ տեղի ունեցածի ետևում կանգնած են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկիչներ։

Թուրքիան PKK-ին նույնացնում է Սիրիայի քրդական ուժերի հետ: Մինչդեռ ԱՄՆ-ն նրանց համարում է կարևոր գործոն տարածաշրջանում ահաբեկիչների և ծայրահեղական ուժերի դեմ պայքարում, ինչը մեծ դժգոհություն է առաջացնում Թուրքիայում: