Բացել լրահոսը Փակել լրահոսը
318556081_603651648434224_2648839548573935523_n
A A
Պաշտոնական

Պատահար Ստեփանակերտում. կա 2 վիրավոր

Դեկտեմբերի 7-ին ժամը 09:35-ին ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունի փողոցի թիվ 44ա հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

Մեկնած հետաքննիչ Ա. Բաղդասարովը պարզել է, որ նույն օրը ժամը 09:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 23-ամյա բնակչուհի Մ.Հ.-ն, վարելով «Volkswagen Passat» մսկնիշի ավտոմեքենան, նշված ճանապարհահատվածում դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց դեպի աջ, բախվել եզրաքարին, հարվածել էլեկտրական սյանը և բախվել այնտեղ կայանված «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենային։

Պատահարի հետևանքով Մ. Հ.-ն ձախ գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների և ձախ սրունքի սալջարդ ախտորոշմամբ դիմել է հանրապետական բժշկական կենտրոն, իսկ 5-ամյա ուղևոր Լ. Ի.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։