Բացել լրահոսը Փակել լրահոսը
Փարաքարի գյուղապետարան
A A
Պաշտոնական

Փարաքարի նախկին գյուղապետները քաղաքացիներին տրամադրել են կեղծ տվյալներով քաղվածքներ. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 3-ին ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ Փարաքար գյուղի նախկին ղեկավարներ Գարիկ Ս․–ն և Սամվել Վ․–ն, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, տարբեր ժամանակահատվածներում մի շարք քաղաքացիների տրամադրել են կեղծ տվյալներով քաղվածքներ։

Ըստ նույն աղբյուրի, կեղծ քաղվածքների հիման վրա քաղաքացիները ՀՀ կադաստրի կոմիտեից ստացել են սեփականության վկայականներ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է գույքային վնաս:

Զեկուցագիրը, ամփոփագիրը և կից փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: