Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այնտեղ, որտեղ Թուրքիան մասնակցում է զորավարժությունների, դա ուղղված է նաև Իրանին․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)

«Բոլոր այն հարցերը, որոնք որ վերաբերվում են Զինված ուժերի համալրվածությանը, անչափ կարևոր են մեր հասարակության համար, և երկրորդը՝ զինվորական ծառայության գրավչությանը անչափ կարևոր է, հատկապես այն ուղղությանը, որ սոցիալական ուղղության է վերաբերվում։ Հաշվի առնելով ՀՀ ժողովրդագրական, անվտանգության խնդիրները և քաղաքացու պարտքը ծառայելու հայրենիքին, մեր Զինված ուժերում խառը համալրման սկզբունքը երկար է տևելու դեռևս»,- Ազգային Ժողովում ճեպազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով բանակի զարգացման խնդիրներին։

Անդրադառնալով Զինված ուժերում ատեստավորման համակարգին Օհանյանը նշեց․ «Ատեստացիան կապել միայն հավելավճարի հետ, դա ճիշտ չէ, դա ազդելու է ծառայողական աճի վրա՝ ստանալով հավելավճար, որոշ մարդկանց մոտ կարող է ցանկությունը վերանալ բարձր պաշտոնների գնալու»։

Օհանյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը կողմ է բանակում ցանկացած տեսակի հավելավճարի ավելացմանը․ «Բայց մենք առաջարկել ենք թողնել ատեստացիան։ Ինչ վերաբերում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, մենք դրան կողմ քվեարկեցնիք, սա «Ես եմ» համակարգի շարունակույթունն է»։

Պաշտպանության նախկին նախարարը հավելեց, որ կա համալրման խնդիր․ «Մենք ունենք դեպքեր, որ սեպտեմբերի 13-ին անձնակազմը համալրված չի եղել, հակառակորդը կարողացել է մխրճվել այդ դիրքով և արդեն մեր տարածքում է»։

Անդրադառնալով ադրբեջանաթուրքական նոր զորավարժություններին՝ Օհանյանը նշեց․ «Այդ զորավարժությունը ուժի ցուցադրում է Իրանին և Հայաստանին։ Այնտեղ, որտեղ Թուրքիան մասնակցում է զորավարժությունների, դա ուղղված է նաև Իրանին»։

Մանրամասները՝ տեսանյութում։