Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արցախում հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր` դեկտեմբերի 7-ին, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1988 թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։

Այնուհետև ԱԺ նախագահը զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել Արցախյան 3 պատերազմներում նահատակված հերոսների հիշատակին: Խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, խմբակցությունների ղեկավարներն ու պատգամավորներ: