Մասնագիտական վերապատրաստում ԱՄՆ-ում․ ովքե՞ր կարող են դիմել
Աջակցիր «Ա1+»-ինՓոխանակման ծրագիր պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների համար
Ականատես եղեք ԱՄՆ օրենսդրական գործընթացներին • Հետևեք քաղաքացիական հասարակություն ձևավորելու հանրային քաղաքականությանը • Գործընկերային կապեր հաստատեք ամերիկյան հաստատությունների հետ
PFP կրթաթոշակը հնարավորություն է ընձեռում հինգից-վեցշաբաթյա աշխատանքային մասնագիտական վերապատրաստում անցնել ԱՄՆ-ի պետական օրենսդրական հաստատություններում, տեղական կառավարման մարմիններում և հանրային քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում, ինչպես նաև համագործակցությունը շարունակել վերադառնալուց հետո: Ծրագիրը հոգում է ԱՄՆ ճանապարհորդելու և ապրելու ծախսերը, հնարավորություն է տալիս ապրել ամերիկացի հյուրընկալող ընտանիքում, աջակցում է ամերիկյան գործընկերների հետ համատեղ նախագծերը նաև ծրագրի ավարտից հետո։
Դիմորդները պետք է՝
- լինեն 25-ից 35 տարեկան
- լինեն ՀՀ քաղաքացի և բնակիչ
- ունենան առնվազն բակալավրի կոչում
- տիրապետեն անգլերենին
- ունենան առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ
- ունենան ազդեցիկ դիրք իրենց համայնքում, կազմակերպությունում կամ ընկերությունում
- հանձնառու լինեն շարունակել հանրային ծառայությունը (ՀԿ-ներում, պետական կառույցներում, կառավարությունում)
- ցուցաբերեն առաջնորդելու հմտություններ
Ծրագրի մանրամասների համար դիմեք Ամերիկյան խորհուրդների գրասենյակ
56 00 45, 54 40 12 [email protected]
ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ 2023թ-ի հունվարի 31-Ն Է: