A
A
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրում որդու ծառայության վերաբերյալ հայտարարության համար
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ պաշտպանության հանձնաժողովի իշխանական նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրում Զինված ուժերում իր որդու ծառայության վերաբերյալ հայտարարությունների համար:
«Ապրիլի 6-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ զինված ուժերում ավագ որդուս կողմից ծառայություն չանցնելու մասին լրագրողի հարցին իմ պատասխանով նպատակ ունեի ընդգծել, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որքան են արժեվորվում կրթությունը և գիտական գործունեությամբ զբաղվելը, որ անձանց, ովքեր ունեն պետությանն իրենց գիտական ներուժով ծառայելու պատրաստակամություն, տրված է նման հնարավորություն։
Իմ երկու որդիներից ավագն անցել է անհրաժեշտ կրթական բոլոր աստիճանները և զբաղվում է գիտությամբ, իսկ կրտսեր որդիս ծառայել է ՀՀ զինված ուժերում և մասնակցել 44-oրյա պատերազմին։
Ցավում եմ, որ պատասխանս տարակարծությունների և շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Ավելի վաղ լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչու չի ծառայել իր որդին՝ Անդրանիկ Քոչարյանն ասել էր․ «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դու նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու էլ չես ծառայի»: