Բացել լրահոսը Փակել լրահոսը
2b9d6dd1be77361a1d7bb8002d95f3d2
A A
Հասարակություն

Վարորդը ղեկին հանկարմածահ է եղել, ինչի պատճառով մեքենան բախվել է այլ մեքենայի․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը՝ ժամը 08։00-ի սահմաններում Volkswagen մակնիշի ավտոմեքենան Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում բախվել է Nissan մակնիշի ավտոմեքենային։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել 1-03 ծառայության Էրեբունու վարչական շրջանի 4-րդ ենթակայանի թիվ 41 ռեանիմացիոն բրիգադի բժիշկներ Նվեր Վարդանյանն ու Վահե Գրիգորյանը, ովքեր արձանագրել են Volkswagen-ի վարորդի մահը։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։  Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են Volkswagen-ի մահացած վարորդի և Nissan-ի վարորդի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ Volkswagen-ի վարորդը մեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։