Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արզաքանցյան
A A
Պաշտոնական

Մեզ չի կարող ոչնչացել ոչինչ և ոչ ոք․ Արզաքանցյան

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը Սպիտակի երկրաշարժի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել՝ նշելով․

«1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի ունեցավ Հայաստանի ժամանակակից պատմության ամենադաժան ողբերգություններից մեկը։ Հայաստանի ԽՍՀ հյուսիսային շրջանները այդ օրը ժամը 11։41-ին ցնցվեցին ավերիչ երկրաշարժից, որը էպիկենտրոնի անունով կոչվեց Սպիտակի երկարաշարժ։

Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթեւան մնացին։ 31 տարի անց անօթեւան դարձած մարդկանց մեծ մասը ապահովվել է բնակարաններով։ Սակայն Շիրակի ու Լոռու մարզերում դեռ կան ընտանքիներ, որոնք շարունակում են գոյատեւել տնակներում ու ժամանակավոր կացարաններում։ Հուսանք` դեռ կգա այն օրը, երբ անօթևաններ այլևս այս մարզերում չենք ուենենա։Երկրաշարժից անցել է 34 տարի...Մեկ բան փաստ է, բնության արհավիրքն անգամ անզոր էր հայի կյանքի ընթացքը կասեցնելու։ Հայը վերածնվող տեսակ է և ներկայիս Գյումրին այս խոսքերի լավագույն ապացույցն է: Մեզ չի կարող ոչնչացել ոչինչ և ոչ ոք»։