Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Երևանում նշվել է Հովհաննես Բաղրամյանի 125 ամյակը․ մարշալի թոռը պարգևատրվել է մեդալով

Երևանում իրականացվել են հայազգի նշանավոր զորահրամանատար, ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումներ (մասնավորապես՝ հարգանքի տուրքի մատուցում Բաղրամյան պողոտայում
կանգնեցված մարշալի արձանի մոտ, «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ի գրասենյակի մուտքի պատին Բաղրամյանին նվիրված հուշատախտակի բացում, ինչպես նաև
ցուցադրություն ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում):
 
Այսօր երեկոյան ընդունել եմ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետություն այցելած մարշալի թոռանը՝ Իվան Բաղրամյանին, և պարգևատրել գերատեսչական մեդալով։