A
A
Թուրք-ադրբեջանական զորավարժություններում ներգրավված են ամերիկյան F-16 կործանիչներ
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում տեսանյութ է հրապարակել այն մասին, որ Ադրբեջանում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններում ներգրավված են նաև ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ։
«Ադրբեջանում իրականացվող Թուրքիա-Ադբեջան համատեղ զորավարժությանը մեր ռազմաօդային ուժերը F-16 ռազմական ինքնաթիռներով են ապահովում իրենց մասնակցությունը»,- նշված է գրառման մեջ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Azerbaycan’da gerçekleştirilen Türkiye-Azerbaycan Birleşik Müşterek Tatbikatı’na Hava Kuvvetlerimiz de F-16 uçakları ile katılım sağlıyor. @wwwmodgovaz#MSB pic.twitter.com/vvGlkFUNbO
— T.C. Millî Savunma Bakanlığı (@tcsavunma) December 5, 2022