Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻԵԴ
A A
Հասարակություն

Նախկին դատավորը հաղթեց ՄԻԵԴ- ում

Փաստաբան Արա Ղազարյանը գրառում է արել․
 
2019 թվականին Սահմանդրական դատարանը ՍԴՈ-1488 որոշումով հայտարարել է, որ օրենսդրական կարգավորումը, որով դատավորը իրավունք չունի բողոքարկել ԲԴԽ որոշումը դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին չի հակասում սահմանադրությանը, քանի որ չի խախտում անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները։
 
Այսօր ՄԻԵԴ-ը կայացրել է վճիռ Սամվել Մնացականյանի գործով, որով պնդել է հակառակը, մասնավորապես, որ Կոնվենցիայի իմաստով և Հայաստանի պարագայում բացակայում էր որևէ օբյեկտիվ հիմք ու ծանրակշիռ հանգամանք, որով օրենսդիրը զրկել էր դատավորին իր լիազորությունները դադարեցնելու մասին Արդարադատության խորհրդի որոշումը դատարանում բողոքարկելու հնարավորությունից (տե՛ս վճռի կետ 57—ում)։
 
Փաստորեն ունենք ՍԴ որոշում, որը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։
Շնորհավորում եմ բոլոր դատավորներին այս կարևոր որոշման համար։ Ցավոք, Սամվել Մնացականյանը չապյրեց մինչև իր վճիռը, նա մահացել է 2021 թվականի օգոստոսին, սակայն նրա ընտանիքը շարունակեց նրա գործը։ Շնորհավորում եմ Սամվել Մնացականյանի ընտանիքին այս կարևոր հաղթանակի համար։