Ալիևը ցանկանում է շուտ ստորագրել տալ այդ համաձայնագիրը․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Չի կարելի մտածել, որ փակուղում ենք․․․Արցախի հարցը փակված չի»․ այս մասին Ազգային Ժողովում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով Արցախի խնդրին։
Ըստ նրա՝ Ադրբեջանը շտապեցնում է խաղաղության պայմանագրի կնքումը, սակայն դա Հայաստանի համար կարող է թանկ գին արժենալ․ «Ալիևը ցանկանում է շուտ ստորագրել տալ այդ համաձայնագիրը, քանի մենք ունենք թուլացած իշխանություն»․
Պատգամավորը վստահ է, որ Արցախը կարող է ինքնորոշման իրավունքով անկախություն ստանալ․ «Ազգերի ժողովրդի ինքնորոշումը ժողովրդական ընթացք է և ինքնորոշումը չի հակասում Ադրբեջաանի տարածքային ամբողջականությանը։ Ինչու են իշխանությունները ոչ հայանպաստ հայտարարություններով այսքան սինքրոն Ադրբեջանի իշխանությունների հետ»։
Լիլիթ Գալստյանը կարծում է, որ Հայաստանի անվտանգության խնդրի լուծման և պետության զարգացման հիմնական միջոցը իշխանության փոփոխությունն է։
Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support