
A
A
Դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը չվերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ Հայրապետյան
Աջակցիր «Ա1+»-ինՀարգելի հայրենակիցներ,
քիչ առաջ դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը չվերցնելու վերաբերյալ:Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը։
«Ստեղծված իրողություններն անհամատեղելի են հավանական պատգամավորական գործունեությանս հանդեպ ունեցած պատկերացումների և առաջնային մանդատից բխող գործողությունների հանդեպ ունեցածս պատասխանատվության հետ:
Հետագա հասարակական գործունեությանս մեջ անդավաճան եմ մնալու սկզբունքներիս և անկախ կարգավիճակից` շարունակելու եմ ընդդիմադիր գործունեությունս ու պայքարը` գործող ապիկար իշխանությունների դեմ:
Աստված պահապան Հայաստանին և Արցախին»: