Բացել լրահոսը Փակել լրահոսը
զորավարժություն թուրք-ադրբեջանական
A A
Քաղաքականություն

Մեծ կռիվ է հասունանում․ թուրքագետ

Այսօր Բաքու է ժամանելու Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Այցի վերաբերյալ թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեկսբության իր էջում նման մեկնաբանություն է կատարել․

«Այսօր նաև մեկնարկում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնք ուղղված են Հայաստանի և Իրանի դեմ: Դա կարելի է հեշտությամբ հասկանալ` նայելով զորավարժությունների աշխարհագրությանը` Իրանի հետ սահմանակից Աստարա, Իմիշլի և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններ:

Ըստ զորավարժությունների սցենարի` նախատեսվում են վարժանքները գետը անցնելու (այսինքն` Արաքսը) և հակառակորդի թիկունքում ճեղք բացելու նպատակով: Այսինքն հստակ ուղղված է Իրանի դեմ: Մի խոսքով` մեծ կռիվ է հասունանում, ու մենք ունենք դե-ֆակտո թուրքամետ իշխանություն, որն աջակցել է ոչ թե մեր բնական շահակիցներին, այլև մեր թշնամիներին՝ Ադրբեջանին ու Թուրքիային, որոն նպատակը մեկն է՝ տարածաշրջանից վերացնել հայկական քաղաքական գործոնը»։